Ինձ անհրաժեշտ է ֆինանսավորումԻնձ անհրաժեշտ է վարկ
Փնտրո՞ւմ եք վարկ՝ ձեր բիզնեսում ներդրումներ կատարելու կամ շրջանառու կապիտալի կարիքները հոգալու համար։ Տեղեկացեք, թե որ բանկերն են աշխատում ԵՄ աջակցության ֆինանսական գործիքների շրջանակում։
Ինչպե՞ս է գործում ֆինանսավորումը ԵՄ աջակցությամբ
Եվրոպական միությունը վարկեր ուղղակիորեն չի տրամադրում բիզնեսներին։ Փոխարենը, ԵՄ-ի աջակցությամբ ֆինանսավորումը հասանելի է Հայաստանում գործող գործընկեր բանկերի միջոցով։ Կախված ծրագրից՝ բիզնեսները կարող են օգտվել ներդրումային վարկերից, շրջանառու կապիտալի ֆինանսավորումից, վարկային երաշխիքներից, արտոնյալ վարկավորման պայմաններից կամ վարկին կից տրամադրվող դրամաշնորհներից։
Որտեղի՞ց սկսել
Եթե ֆինանսավորում եք փնտրում, ապա կապ հաստատեք գործընկեր ֆինանսական հաստատություններից որևէ մեկի հետ․
Յուրաքանչյուր հաստատություն առաջարկում է ֆինանսավորման տարբեր գործիքներ և ունի մասնակցության չափանիշներ, ուստի որոշում կայացնելուց առաջ արժե կապ հաստատել մեկից ավելի բանկերի հետ։
Ի՞նչ պետք է հարցնել բանկից
Վարկային մասնագետի հետ զրուցելիս հարցրեք, թե արդյոք բանկը ներկայումս առաջարկում է ԵՄ-ի կամ միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագրեր։ Կարող եք հարցնել, թե ներկայումս ֆինանսավորման ինչ տարբերակներ են հասանելի, արտոնյալ վարկավորման ինչ պայմաններ, երաշխիքներ կամ խրախուսական դրամաշնորհներ կան, արդյոք ձեր բիզնեսը կամ ներդրումային ծրագիրը համապատասխանում է պահանջներին, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որքան ժամանակ է տրվում հայտի ներկայացման և ուսումնասիրման համար։
Բիզնես պլան կամ հայտի այլ փաստաթղթեր պատրաստելուց առաջ զրուցեք վարկային մասնագետի հետ։ Բանկերը կարող են ունենալ հայտերի ներկայացման տարբեր ընթացակարգեր, փաստաթղթերի տարբեր ձևանմուշներ և համապատասխանության տարբեր պահանջներ։
Ավելի մեծ ներդրումնե՞ր եք փնտրում
Թեև ՓՄՁ-ների մեծ մասը պետք է սկսի գործընկեր բանկի հետ կապ հաստատելուց, որոշ միջազգային ֆինանսական հաստատություններ, օրինակ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), կարող են աջակցել նաև ավելի խոշոր բիզնեսներին՝ ուղղակի ներդրումների, առևտրի ֆինանսավորման ծրագրերի միջոցով։ Խոշոր ներդրումային ծրագրեր ունեցող բիզնեսները կարող են հնարավորություններն անմիջականորեն ուսումնասիրել ՎԶԵԲ-ի կայքում։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Armenia SME Finance and Advice Facility-ի թիմի, մասնավորապես՝ Զառա Օհանյանի հետ՝ ohanyanz@ebrd.com էլ․ փոստի հասցեով։
Դրամաշնորհներ եմ փնտրում
Բացահայտեք այն կազմակերպությունները, որոնք կառավարում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը՝ ՓՄՁ-ների, նորարարության, գյուղատնտեսության, կին ձեռնարկատերերի և սոցիալական ձեռնարկությունների համար։
ՓՄՁ-ների համար դրամաշնորհների հնարավորությունները մշտական հիմունքներով հասանելի չեն։ Դրանք պարբերաբար հայտարարվում են ԵՄ-ի ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից։ Ուստի հայտերի ընդունման մասին տեղեկանալու համար խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել կայքերին և սոցիալական մեդիայի էջերին, ինչպես նաև բաժանորդագրվել տեղեկագրերին, եթե այդպիսիք հասանելի են։
Դրամաշնորհային հնարավորություններ առաջարկող կազմակերպություններ
Ավստրիական զարգացման գործակալություն (ADA)
ADA-ն իրականացնում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր, որոնք աջակցում են հայաստանյան ՓՄՁ-ներին։ Աջակցության հնարավորություններ են հասանելի R2D Syunik ծրագրի շրջանակներում, որը կենտրոնացած է տարածաշրջանային բիզնեսի զարգացման և տնտեսական դիմակայունության վրա, ինչպես նաև EU-GAIA II ծրագրի շրջանակներում, որն աջակցում է կանաչ գյուղատնտեսությանը, կայուն արտադրությանը և շուկաների հասանելիությանը։
Բիզնեսներին խորհուրդ է տրվում հետևել ADA-ի կայքին և ֆեյսբուքյան էջին՝ վերջին թարմացումներին ծանոթանալու և հայտերի ընդունման մասին տեղեկանալու համար։ Ծրագրին առնչվող հարցերի դեպքում ՓՄՁ-ները կարող են նաև անմիջականորեն կապ հաստատել ծրագրերի թիմերի հետ․
- R2D Syunik: Jaroslaw Zarychta – jaroslaw.zarychta@ada.gv.at
- EU-GAIA II: Paschalis Bokkers – paschalis.bokkers@ada.gv.at
Հայկական Կարիտաս
Հայկական Կարիտասը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով աջակցում է ձեռնարկատիրության և կենսապահովման զարգացմանը՝ մասնավորապես տեղահանված անձանց, ընդունող համայնքների և տեղական բիզնեսների համար։ Պարբերաբար հետևեք նրանց ֆեյսբուքյան էջին։
Կոնտակտային անձ՝ Լուսինե Ստեփանյան – l.stepanyan@caritas.am
Այլ կազմակերպություններ, որոնց արժե հետևել
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերը ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Կախված իրականացվող ծրագրերից՝ դրամաշնորհային հնարավորություններ կարող են հասանելի լինել նաև հետևյալ կազմակերպությունների միջոցով․
Բիզնեսներին խորհուրդ է տրվում հետևել այս կազմակերպություններին՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր ծրագրերի և հայտերի ընդունման մասին տեղեկանալու համար։
Ես ցանկանում եմ զարգացնել իմ բիզնեսըՑանկանում եմ զարգացնել իմ բիզնեսը
Փնտրու՞մ եք մասնագիտական խորհրդատվություն, դասընթացներ, արտահանման աջակցություն կամ ստարտափների համար հնարավորություններ։ Ուսումնասիրեք այն ծրագրերն ու կազմակերպությունները, որոնք ՓՄՁ-ներին օգնում են զարգանալ, նորարարություն իրականացնել և դուրս գալ նոր շուկաներ։
Եվրոպական միությունը հայաստանյան ՓՄՁ-ներին աջակցում է այնպիսի կազմակերպությունների միջոցով, որոնք տրամադրում են բիզնեսի խորհրդատվություն, արտահանման աջակցության ծառայություններ, ինկուբացիա, աքսելերացիա, մենթորություն և միջազգային շուկաների հասանելիություն։ Ծրագրերի մեծ մասն իրականացվում է հայտերի ընդունման միջոցով, ուստի բիզնեսներին խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել կազմակերպությունների կայքերին և սոցիալական մեդիայի էջերին՝ նոր հնարավորությունների մասին տեղեկանալու համար։
Բիզնեսի զարգացման և արտահանման հնարավորություններ առաջարկող կազմակերպություններ
Միջազգային առևտրի կենտրոն (ITC)
ITC-ն աջակցում է այն ՓՄՁ-ներին, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց մրցունակությունը և ընդլայնվել միջազգային շուկաներում։ Կախված ծրագրից՝ բիզնեսները կարող են աջակցություն ստանալ արտահանմանը նախապատրաստվելու, ԵՄ շուկայի պահանջների, ստանդարտների և հավաստագրման, արտահանման մարքեթինգի, հնարավոր գնորդների հետ կապերի հաստատման և միջազգային առևտրային ցուցահանդեսներին մասնակցության հարցերում։ Նոր հնարավորությունների մասին տեղեկանալու համար բիզնեսներին խորհուրդ է տրվում հետևել ITC-ի և EU for Armenia-ի հայտարարություններին։
Ծրագրի կոնտակտային անձ՝ Լիլիթ Ապուջանյան – lapujanyan@intracen.org
Plug and Play Armenia
Plug and Play Armenia-ն իրականացնում է ինկուբացիայի, նախաաքսելերացիայի և աքսելերացիայի ծրագրեր՝ օգնելով ստարտափներին վավերացնել իրենց պրոդուկտը, նախապատրաստվել ներդրումներ ներգրավելուն և ընդլայնվել միջազգային շուկաներում։ Բիզնեսներին խորհուրդ է տրվում հետևել Plug and Play Armenia-ին՝ առաջիկա ծրագրերի և հայտերի ընդունման մասին տեղեկանալու համար։
Ծրագրի կոնտակտային անձ՝ Սոնա Գրիգորյան – s.grigoryan@pnptc.com
EU4Innovation East
EU4Innovation East-ը աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում գործող ստարտափներին, ինկուբատորներին և նորարարական էկոհամակարգերին։ Հայտերի ընդունման հայտարարությունները կարող են վերաբերել ինկուբացիայի, աքսելերացիայի, ներդրումների ներգրավմանը նախապատրաստվելու, միջազգային գործարար կապերի հաստատման և շուկաների հասանելիության հնարավորություններին։
Բիզնեսներին խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել EU4Innovation East և EU for Armenia հարթակներին՝ նոր հնարավորությունների մասին տեղեկանալու համար։
TUMO Labs
TUMO Labs-ը աջակցում է տեխնոլոգիական ստարտափներին՝ ինկուբացիայի, մենթորության և գործնական բիզնեսի զարգացման ծրագրերի միջոցով՝ կենտրոնանալով պրոդուկտի զարգացման և ներդրումներ ներգրավելու պատրաստվածության վրա։
Համագործակցության կամ գործընկերության հնարավորություններով հետաքրքրված բիզնեսները կարող են հետևել ֆեյսբուքյան էջին և կապ հաստատել Բելլա Վասիլյանի հետ՝ bella.vasilyan@tumo.org։
ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատոր Հիմնադրամ
ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը ձեռնարկատերերին և ՓՄՁ-ներին տրամադրում է ինկուբացիայի, աքսելերացիայի, մենթորության, բիզնեսի ուսուցման և ֆինանսավորման հասանելիության աջակցություն։ Այն նաև իրականացնում է բիզնեսի աջակցության միջոցառումներ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում։ Բիզնեսներին խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել ԻՐԻՍ ԲԻ-ի կայքին և սոցիալական մեդիայի էջերին՝ հայտերի ընդունման մասին տեղեկանալու համար։
Կոնտակտային անձ՝ Նարինե Թերզյան, գործադիր տնօրեն – narine.terzyan@irisbi.am
Impact Hub Armenia
Impact Hub Armenia-ն տրամադրում է ինկուբացիայի, աքսելերացիայի, մենթորության, ներդրումների ներգրավմանը նախապատրաստվելու աջակցության և միջազգային կապերի ստեղծման հնարավորություններ։ Աջակցությունը տրամադրվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, այլ ոչ թե շարունակական հիմունքներով, ուստի բիզնեսներին խորհուրդ է տրվում հետևել կազմակերպության կայքին և սոցիալական մեդիայի էջերին՝ հայտերի ընդունման մասին տեղեկանալու համար։
Կոնտակտային անձ՝ Թիջայ Ջեղելյան – tijay.jeghelian@impacthub.net
Այլ կազմակերպություններ, որոնց մասին արժե իմանալ
Թեև ստորև ներկայացված կազմակերպությունները ներկայումս ուղղակիորեն չեն տրամադրում EU4Business-ի աջակցություն, դրանք կարող են տրամադրել օգտակար բիզնես ծառայություններ, կապերի ստեղծման հնարավորություններ կամ տեղեկատվություն ազգային աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Enterprise Armenia
Enterprise Armenia-ն Հայաստանում ներդրողների և գործարարների համար «մեկ պատուհանի» սկզբունքով գործող կառույց է, որն աջակցում է ներդրումային գործընթացներին, բիզնեսի հիմնադրմանը և տրամադրում տեղեկատվություն պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարարություն
Համակարգում է ազգային ծրագրերը, որոնք միտված են աջակցելու բիզնեսի զարգացմանը, արդյունաբերության արդիականացմանը և արտահանման խթանմանը։
Եվրոպական Բիզնես Ասոցիացիա Հայաստան
Տրամադրում է բիզնեսի կապերի ստեղծման, շահերի պաշտպանության, շուկայի վերաբերյալ տեղեկատվության և միջազգային գործարար կապերի հնարավորություններ։
Կապ հաստատելուց առաջ նախապատրաստեք ձեր բիզնեսի համառոտ նկարագրությունը և պատրաստ եղեք ներկայացնելու, թե ինչպիսի աջակցության կարիք ունեք։