Եվրոպական միության «EU4Business»՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունը հովանավորության նախաձեռնություն է և ներառում է Եվրամիության բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ՓՄՁ-ների աջակցությանը:
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ
Հայաստանում արձանագրված արդյունքները
2,055
ստեղծված նոր աշխատատեղ
6,047
աջակցություն ստացած ՓՄՁ
* 2021թ. Տվյալներ
Ֆինանսավորման հասանելիություն
Որտե՞ղ կարող եմ ֆինանսավորում ստանալ
ԵՄ-ը հատուկ վարկեր է տրամադրում ՓՄՁ-ներին՝ տեղական գործընկեր բանկերի միջոցով:
Սևանցի երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագրով այցելել է Իսպանիայի Սեզանտես քաղաք, հյուրընկալվել մի կին ձեռներեցի։
Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում:
Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։
Շիրակի մարզի Արևիկ համայնքում Ժաննա Ավետիսյանի մշակած էկոլոգիապես մաքուր ելակի մասին բոլորը գիտեն, այն շատերի ամենօրյա ու հատկապես տոնական օրերի սեղանի զարդն է:
Կոտայքի մարզի Կամարիս համայնքում թռչնաբուծությամբ զբաղվող Արմինե Մարտիրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, մարքեթինգի բնագավառում է աշխատել, նաև թարգմանություններ կատարել։